Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 19-ի N59-Ա որոշումը և Ժորա Ասատուրի Աղասարյանի՝ գնման նախապատվության առաջարկությունը ընդունելու մասին համաձայնագիրը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք, քաղաք Ագարակ, Սայաթ-Նովայի փողոց, 1/2 հասցեում գտնվող 25 քմ արտաքին մակերեսով շինությունը (ավտոտնակ) և նրա համար սահմանված կարգով առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,0025 հա մակերեսով հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-002-0035-0032, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N26062024-09-0018 վկայական) գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք), օրենքով սահմանված կարգով օտարել՝ 30 230 ՀՀ դրամով (900305081482 հաշվեհամարին շինության համար՝ 10 000 դրամ x 0.1209 x 25,0 քմ =30 230 /երեսուն հազար երկու հարյուր երեսուն/ ՀՀ դրամ), 30530 ՀՀ դրամով (900305081367 հաշվեհամարին պահպանման և սպասարկման համար ամրակայված հողատարածքի համար՝ 1221 դրամ x 25,0 քմ = 30 530 /երեսուն հազար հինգ հարյուր երեսուն/ ՀՀ դրամ) կառույցն իրականացրած ֆիզիկական անձ Ժորա Ասատուրի Աղասարյանին:
2.Ընդունել ի գիտություն, որ
1)Վերը նշված չափերով ձևավորված վաճառքի գնին հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` 23 000 ՀՀ դրամ։
2)Անշարժ գույքի առքուվաճառքի մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումում։
3.Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության, գույքի կառավարման բաժնի պետին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: