Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 610-612-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 15-ի N 02-Ա որոշումը՝
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող՝ Մեղրի քաղաքի Զ․ Անդրանիկի փողոց թիվ 2 հասցեի 4-րդ հարկում գտնվող N2 - 14.4 քմ, N3 – 14.3 քմ, N4 – 14.2 քմ մակերեսներով հասարակական նշանակության տարածքները 5 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով տրամադրել Հայաստանի Հարապետության կադաստրի կոմիտեին՝ սահմանելով ամսական 30 000 (երեսուն հազար) ՀՀ դրամ վարձավճար, որպես սպասարկման գրասենյակ օգտագործելու նպատակով:
2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: