Հարգելի՛ բնակիչներ, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության ֆինանսավորմամբ, «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակներում մշակված «Արոտային ենթակառուցվածքների մոնիթորինգի, շահագործման ու սպասարկման կանոնները և միջինացված ծախսերը ներկայացնող» ուղեցույցը, որի կիրառումը հնարավորություն կտա երկարացնել արոտային ենթակառուցվածքների պիտանելիության ժամկետը և կնպաստի ՀՀ-ում բնական կերհանդակների կառավարման գործընթացի բարելավմանը: