«Կանաչ արահետ» ՀԿ-ն վեց տարի անընդմեջ սեպտեմբերի կեսերին կազմակերպել և իրականացրել է Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնը (այսուհետև Փառատոն), որի հիմնական նպատակն է եղել նպաստել գյուղատնտեսության և գյուղական համայնքների կայուն զարգացմանը Հայաստանում:
Այս տարի Փառատոնը նախատեսվում է իրականացնել սեպտեմբերի 26-27-ը։ Հաշվի առնելով երկրում տիրող համաճարակային իրավիճակը՝ ցանկանում ենք Փառատոնը իրականացնել բացօթյա՝ Կանաչ ուսուցման կենտրոնում, որը գտնվում է Ձորաղբյուր համայնքում, ավելի քան մեկ հեկտար տարածքի վրա, որտեղ կպահպանվեն անվտագության բոլոր կանոնները։ Փառատոնը կլուսաբանվի նաև օնլայն և այլ ձևաչափերով։
Շատ շնորհակալ կլինենք եթե աջակցեք Սյունիքի մարզի ֆերմերների և ֆերմերային խմբերի մասնակցությանը Փառատոնին: Ձեր մասնակցությունը չափազանց կարևոր է մեզ համար: Ներկա կլինեն նաև միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական հաստատությունների ղեկավարներ:
Մենք հավատում ենք, որ համատեղ ջանքերով կարող ենք նպաստել գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրների լուծմանը և խթանել տնտեսական ու սոցիալական զարգացումը մեր երկրում:
Ուրախ կլինենք հանդիպել Ձեզ և քննարկել այս կարևոր միջոցառման մանրամասները:
Կանխավ շնորհակալ եմ:
Հարգանքով` Նունե Սարուխանյան Բջջ․ հեռ․ 091 43 82 25