ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ԳՄՀԸ կողմից իրականացվող «Քաղաքացիների մասնակցությունը տեղական բյուջետավորման գործընթացում» ծրագիրի շրջանակներում մշակված «Քաղաքացիների մասնակցությունը տեղական բյուջետավարման գործընթացում» ձեռնարկը արդեն տպագրվել է: Ծրագիրը, որին մասնակցել եք դուք և ձեր համայնքը, որի շրջանակներում մշակվել է Ձեռնարկը մաս է կազմում Արևելյան գործընկերության ներքո իրականացվող պետական կառավարման մարմինների բարեփոխման ծրագրի, որի շրջանակում Ուկրաինայի, Հայաստանի և Վրաստանի ընտրված համայնքապետարաններին աջակցություն է տրամադրվել մասնակցային բյուջետավարման գործընթացը բարելավելու նպատակով։
«Քաղաքացիների մասնակցությունը տեղական բյուջետավարման գործընթացում» ձեռնարկի հիմնական խնդիրն է ստեղծել այնպիսի տեղեկատվական աղբյուր, որը կարտացոլի այն բոլոր տեղեկությունները և գիտելիքը, որոնք ծրագրի գործողության ընթացքում ձևավորվել և փոխանակվել են ծրագրի բոլոր մասնակիցների միջև։
Այն ամփոփում է Հայաստանի Հանրապետությունում Մասնակցային Բյուջետավարման ոլորտի կարևորագույն փորձը և փորձում է հետագա գործողությունների ուղենիշ դառնալ՝ տրամադրելով որոշակի տեղեկատվության և գործնական խորհրդատվություն։ Ձեռնարկը ներկայացնում է առանցքային տեղեկություններ և գաղափարներ, տրամադրում մեթոդներ, ինչպես նաև նկարագրում լավագույն փորձի օրինակներ։
|
|