Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 88
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Հայտարարություն: Աճուրդ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Մարիամ Ծատրյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
26/05/2020
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
27/06/2020
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

  ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների), Մեղրի համայնքի սեփականություն համարվող գույքի օգտագործման տրամադրման ու օտարման կազմակերպման և անցկացման հանձնաժողովը հայտարարում  է  համայնքային  սեփականություն հանդիսացող հողամասերի ընդհանուր աճուրդ (3 լոտ)՝  բաց եղանակով:

    Գյուղատնտեսական հողերից՝  գյուղատնտեսականգործունեությունծավալելու նպատակով.

      Լոտ 1. Մեղրի համայնք գԱլվանք  0.6715 հա հողամաս, ծածկագիր՝ 09-009-0126-0031, մեկնարկային գինը -  752 080 դրամ

  Էներգետիկայի,կապի,տրանսպորտի կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝Փհէկ-ի կառուցում

      Լոտ 2. Մեղրի համայնքգ Տաշտուն   0.05 հա հողամաս, ծածկագիր՝ 09-100-0102-0041, մեկնարկային գինը -  300 000  դրամ

  Էներգետիկայի,կապի,տրանսպորտի կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝արևային պանելների տեղադրման համար

      Լոտ 3. Մեղրի համայնք ք  Ագարակ 0.26696հա հողամաս, ծածկագիր՝ 09-002-0153-0004, մեկնարկային գինը -  2 669 600  դրամ

 

 

  Աճուրդը տեղի կունենա 2020 թվականի   հունիսի 30-ին ժամը 14:30-ին Սյունիքի մարզի  Մեղրի քաղաքի Զ. Անդրանիկ փողոցի թիվ 2 հասցեում գտնվող Մեղրիի համայնքապետարանի վարչական շենքում:   

    Հողամասերում ճանապարհներ, ջրատար, կոյուղի, էլեկտրահաղորդման գծեր, գազատար     առկա չեն: Հողամասի նկատմամբ սահմանափակումներ, սերվիտուտներ չկան:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք` ներկայացնելով հայտ, աճուրդի մասնակցության համար սահմանված 10000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր (որը պետք է վճարեն Մեղրի համայնքի բյուջե), անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթեր:Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ մինչև 2020թ հունիսի  26-ը, ժամը 15:00-ը։ Աճուրդի  կազմակերպման փաթեթում առկա են աճուրդի կազմակերպման և անցկացման կանոնակարգը, ճարտարապետահատակագծային առաջադրանքն  ու  պայմանագրի  նախագծերը: Ցանկացողները աճուրդի փաթեթին  կարող են ծանոթանալ Մեղրիի համայնքապետարանում, իսկ պատճենի տրամադրման դեպքում պետք է Մեղրի համայնքի բյուջե վճարեն 3000 դրամ: Լոտ (լոտերը) կարող են ուսումնասիրել աշխատանքային օրերին, ժամը 10.00-ից մինչև 18.00, Մեղրի քաղաքում՝ 48 ժամ ընդհանուր ժամաքանակով: Մասնակիցները աճուրդի անցկացման օրը վճարում է նախավճար լոտի արժեքի 5 տոկոսի չափով: Աճուրդում հաղթող է համարվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը: Մանրամասն տեղեկությունների համար դիմել Մեղրիի համայնքապետարան (հեռ. 0286-4-34-23  0286-4-35-00): 

 

 

 

 

Բոլորը
Ավագանու նիստ
Մեղրի Համայնքի ավագանու N2 արտահերթ նիստ 2022․02․2
Մեղրի համայնքի ավագանու N1 հերթական նիստ 2022.02.0
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18–Ի Ե
Մեղրի համայնքի ավագանու N5 հերթական նիստ 2018թ
Մեղրի համայնքի ավագանու N3 հերթական նիստ 2022.03.0
Մեղրի համայնքի ավագանու 2022թ. մարտի 18-ի N4 արտահ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner