Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ, գործընկերներ
Ս/թ հոկտեմբերի 11-ին, ժամը 15:00-ին համայնքապետարանի ավագանու նիստերի դահլիճում կկայանա ավագանու հերթական նիստ հետևյալ օրակարգով՝
1.Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 29-ի N2-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.
2.Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը աճուրդով օտարելու մասին.
3.Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի փետրվարի 19-ի N11 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.
4.Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Մեղրի համայնքի Տաշտուն բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությունը քննարկելու մասին.
5.Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող օրինական ճանաչված կառույցը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) Հակոբ Գերասիմի Միրզոյանին օտարելու մասին.
6.Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի օտարման (փոխանակության) մասին.
7.Մեղրի համայնքի 2019 թվականի բյուջեի ինն ամսվա եկամուտների և ծախսերի կատարման ընթացքի մասին: