Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ, գործընկերներ
Ս/թ ապրիլի 19-ին, ժամը 15:00-ին համայնքապետարանի ավագանու նիստերի դահլիճում կկայանա ավագանու հերթական նիստ հետևյալ օրակարգով՝
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2019 թվականի բյուջեի առաջին եռամսյակի եկամուտների և ծախսերի կատարման ընթացքի մասին:
2.ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
3.Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Տաշտուն բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությունը քննարկելու մասին:
4.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի փետրվարի 19-ի N11 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
5.Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի գլխավոր հատակագծում նախատեսվող փոփոխությունը քննարկելու մասին: