ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների), Մեղրի համայնքի սեփականություն համարվող գույքի օգտագործման տրամադրման ու օտարման կազմակերպման և անցկացման հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ընդհանուր աճուրդ (9 լոտ)՝ բաց եղանակով:
Բնակավայրերիհողերից՝բնակելիտուն կառուցելունպատակով՝
Լոտ 1. Մեղրի համայնք գ.Նռնաձոր 1-ին փողոց 1/24 0,39821 հա հողամաս, ծածկագիր՝ 09-066-0001-0009, մեկնարկային գինը - 382282 ՀՀ դրամ:
Լոտ 2. Մեղրի համայնք գ.Նռնաձոր 1-ին փողոց 1/23 0,16249 հա հողամաս, ծածկագիր՝ 09-066-0001-0004, մեկնարկային գինը – 155990ՀՀ դրամ:
Աճուրդը տեղի կունենա 2018 թվականի հոկտեմբերի 22-ին ժամը 10:00-ին Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Զ. Անդրանիկ փողոցի թիվ 2 հասցեում գտնվող Մեղրիի համայնքապետարանի վարչական շենքում:
Հողամասերում ճանապարհներ, ջրատար, կոյուղի, էլեկտրահաղորդման գծեր, գազատար առկա չեն: Հողամասի նկատմամբ սահմանափակումներ, սերվիտուտներ չկան: Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք` ներկայացնելով հայտ, աճուրդի մասնակցության համար սահմանված 10000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր (որը պետք է վճարեն Մեղրի համայնքի բյուջե), անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթեր:Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ մինչև 2018թ. հոկտեմբերի 18-ը, ժամը 16:00-ը։ Աճուրդի կազմակերպման փաթեթում առկա են աճուրդի կազմակերպման և անցկացման կանոնակարգը, ճարտարապետահատակագծային առաջադրանքն ու պայմանագրի նախագծերը: Ցանկացողները աճուրդի փաթեթին կարող են ծանոթանալ Մեղրիի համայնքապետարանում, իսկ պատճենի տրամադրման դեպքում պետք է Մեղրի համայնքի բյուջե վճարեն 3000 դրամ: Լոտ (լոտերը) կարող են ուսումնասիրել աշխատանքային օրերին, ժամը 10.00-ից մինչև 18.00, Մեղրի քաղաքում՝ 48 ժամ ընդհանուր ժամաքանակով: Մասնակիցները աճուրդի անցկացման օրը վճարում է նախավճար լոտի արժեքի 5 տոկոսի չափով: Աճուրդում հաղթող է համարվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը: Մանրամասն տեղեկությունների համար դիմել Մեղրիի համայնքապետարան (հեռ. 0286-4-34-23):