1985 թվականից ի վեր հունիսի 27-ին նշվում է Ձկնորսության միջազգային օրը: Այն որպես տոն նշելու որոշումը կայացվել է 1984 թ. Հռոմում` ձկնորսության զարգացման միջազգային կոնֆերանսում: Ձկնորսությունն աշխարհի ամենատարածված զբաղմունքներից է: Այն որպես որսորդության տեսակ ծագել է դեռ անհիշելի ժամանակներից: Ի սկզբանե ապրուստ ձեռք բերելու միջոց է եղել, ժամանակի ընթացքում էլ վերածվել հաճելի ժամանցի` ներգրավելով նաև կանանց: