Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2019թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 608
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Համայնքի անձնագիր
2019,Ապրիլ 10 - 2020,Ապրիլ 30


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.10.19 ՏԻԳՐԱՆ ԲՈՒՆԻԱԹՅԱՆԸ ԳՐԱՆՑԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ՝ ԳՈՏԵՄԱՐՏՆ ԱՎԱՐՏԵԼՈՎ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՄԲ

Սեպտեմբերի 26֊ից 29֊ը Վրաստանի Ամբրալաուրի քաղաքում կայացավ ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Գուրամ Սահարաձեի անվան մրցաշարը, որին մասնակցում էին ավելի քան 280 ըմբիշ։
Մրցաշարին մասնակցեց նաև 42 կգ քաշային կարգում հանդես եկող մեր ըմբիշը՝ Տիգրան Բունիաթյանը, որը չորս տպավորիչ հաղթանակ տանելով և հակառակորդին ոչ մի միավոր չզիջելով, գոտեմարտն ավարտեց բացարձակ առավելությամբ։
Մարզիչ՝ ըմբշամարտի ՀՀ վաստակավոր մարզիչ Յու. Ավետիսյան։
Մեղրիի համայնքապետարանը շնորհավորում է Տիգրանին և մարզչին՝ մաղթելով մարզական նոր հաջողություններ և տպավորիչ հաղթանակներ։

26.09.19 ԱԼՎԱՆՔԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՆ ՈՒՆԻ ՆՈՐ ՄԱՐԶԱՍԱՐՔ։ ՓՈՔՐԻԿ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ ՀՐԱՎԻՐՎԱԾ ԷՐ ՆԱԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ
Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը սեպտեմբերի 25֊ին, Ալվանք բնակավայրում մասնակցել է դպրոցական փոքրիկ միջոցառմանը՝ նվիրված դպրոցում նոր՝ Տարզան տեսակի մարզասարքի բացմանը։ Այն ձեռք է բերվել համատեղ միջոցներով՝ «Համայնք» ակումբը համայնքի համար» ծրագրի շրջանակներում։Տնօրեն Վ. Սևումյանը նշեց, որ երեխաները չունեին մարզվելու որևէ ժամանակակից սարքավորումներ, բացօթյա մարզական միջոցառումների որևէ հնարավորություն։Իսկ նոր մարզասարքը կնպաստի երեխաների ֆիզիկական պատրաստվածությանը, հագեցած կդարձնի ֆիզկուլտուրայի դասաժամերը։Նախատեսված է 5֊12 տ. երեխաներր համար։Տնօրենը նախաձեռնությունը կյանքի կոչելու համար շնորհակալական խոսք հայտնեց «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ֊ին, համայնքի ... Մանրամասն
23.09.19 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՆՌՆԱՁՈՐՈՒՄ ԷՐ. ԳՅՈՒՂՈՒՄ ՎԵՐՋՆԱԿԱՆՊԵՍ ԼՈՒԾՎԵՑ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԽՆԴԻՐԸ
Այսօր իրապես տոնական տրամադրություն էր սահմանամերձ Նռնաձորում։ Սպիտակ ու կոկիկ վերնաշապիկով և ուրախ տրամադրությամբ դպրոցականներ, գոհացած դեմքով գյուղացիներ, գունավոր փուչիկներ և ջերմ մթնոլորտում հյուրասիրություն։Նռնաձորում իրականցված մի շարք լավ գործերին ավելացավ ևս մեկը և թերևս գլխավորը. գյուղում վերջնականապես լուծվեց խմելու ջրի խնդիրը։ Նախաձեռնությունը վարչական ղեկավար Ալիկ Բոյաջյանինն էր։ Վերջինս ամիսներ առաջ դիմել էր համայնքի ղեկավարին և տեղում ծրագիրն անմիջապես հավանության էր արժանացվել։Հուլիս ամսվանից սկսվեց խմելու ջրի ջրահավաք ավազանի շինաշխատանքները։ Աշխատանքի ողջ ընթացքում շինարարին աջակցել են գյուղացիները։Խմելու ջրի ջրահավաք ավազանի կառուցման ընդհանուր ծախսը 3,2 մլն. ՀՀ դրամ է ... Մանրամասն
23.09.19 ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 28֊ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ
Սիրելի հայրենակիցնե ́րՇնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության 28-րդ տարեդարձի առթիվ:Անկախությունը յուրաքանչյուր պետության համար բարձրագույն արժեք է: Անկախությունն է պետության զարգացման, առաջընթացի, միջազգային ասպարեզում սեփական դիրքն ու դերը ունենալու երաշխիքը: Անկախությունը պետության քաղաքացիների հպարտությունն է, որն յուրաքնաչյուր ազգի տալիս է լիարժեքության զգացում, հաստատակամություն, սեփական ապագան սեփական ձեռքերով կանխորոշելու հնարավորություն:Իր պատմական հիշողության օրացույցում քսանութ տարի առաջ` այս օրը 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, մի ողջ ժողովուրդ գրեթե միաբերան հայտարարեց ի լուր աշխարհի, որ վերստանձնում է սեփական ճակատագիրը տնօրինելու բեռը, պատասխանատվությունը, պատիվը ... Մանրամասն
19.09.19 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԵՂՐԻԻ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱԼՎԱՐԴ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԱՆՑԱՎ ՎԱՍՏԱԿԱԾ ՀԱՆԳՍՏԻ
  ՔԿԱԳ Մեղրիի բաժնի պետ Ալվարդ Գուրգենի Գրիգորյանն անցավ վաստակած հանգստի, որը համընկավ նրա ծննդյան տարեդարձի հետ:Հերթական գեղեցիկ միջոցառումն էր կազմակերպել Մեղրիի համայնքապետարանը նրա աշխատանքային գործունեության ամփոփման համար, որն ուղեկցվեց շնորհավորանքներով, մաղթանքներով:Համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի կողմից տիկին Գրիգորյանին հանձնվեց շնորհակալագիր՝ պատասխանատու և նվիրական գործունեության համար: Աշխատակազմի քարտուղար Աննա Ավետիսյանը ընդգծեց նրա ոչ միայն մասնագիտական, այլև մարդկային որակները, ինչը մթնոլորտ ու ներդաշնակություն էր ստեղծում աշխատակազմում.«Ձեր պաշտոնավարության ընթացքում գրանցվել են 869 ծնունդ ու 433 ամուսնություն: Հավասարակշռված , մեղմ, բարի ու մարդամոտ բնավորությամբ ... Մանրամասն
16.09.19 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԱԳԱՐԱԿԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ԷՐ

Մեկնարկվել է համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի աշխատանքային այցը նախադպրոցական հաստատություններ։
Այն սկսվեց Ագարակ քաղաքի մանկապարտեզից։ Համայնքապետն անցավ բոլոր խմբասենյակներով, ծանոթացավ օրվա և շաբաթվա ճաշացուցակին, մթերված ապրանքների պահպանման պայմաններին։
Հիշեցնենք, որ վերջերս վերանորոգվել և գույքով է հագեցվել մանկապարտեզի ավագ խմբերի սենյակները, իսկ շուտով կսկսվի ետնաբակ֊խաղահրապարակի հիմնորոգման աշխատանքները։

16.09.19 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆԻ ԱՅՑԸ ՄԵՂՐԻԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ԵՎ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ
Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանն այսօր՝ սեպտեմբերի 12֊ին, այցելեց Մեղրիի մանկապարտեզի Լեհվազի և Վարդանիձորի մասնաճյուղեր, եղավ Մեղրիիի մանկապարտեզի՝ պոլիկնիլիկայի շենքում ժամանակավորապես տեղակայված նախադպրոցականների խմբասենյակներում, ծանոթացավ շենքային պայմաններին, հանդիպում ունեցավ ծնողների հետ։ Վերջիններս հանդես եկան խնդրանք֊առաջարկով՝ վերանայել երեխաների հաճախելիության ժամային գրաֆիկը։ Համայնքի ղեկավարը հանձնարարեց տնօրենին ծնողների հետ քննարկել հարցը և ներկայացնել իրեն՝ խոստանալով դիտարկել։Մասնաճյուղերում համայնքի ղեկավարը ծանոթացավ օրվա և շաբաթվա ճաշացուցակին, մթերվող պարենի պահպանման պայմաններին։ Համայնքապետը հայտարարեց, որ Լեհվազի մասնաճյուղի շենքը նախատեսում է 2020 թվականի սուբվենցիոն ... Մանրամասն
16.09.19 ՀՀ֊ՈՒՄ ԱՄՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԼԻՆ ԹՐԵՅՍԻԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ
Քառօրյա այցով Սյունիքի մարզում է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին։Այսօր սեպտեմբերի 1-6ին, Մեղրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում նրան հյուրընկալեց Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը, աշխատակազմի քարտուղար Ա. Ավետիսյանը և համայնքապետարանի աշխտակակիցներ: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան քաղաքական եւ տնտեսական հարցերով պատասխանատու Մեթյու Փթիթը և «Համայնքների ֆինանսիստների միավորում» հ/կ նախագահ Վահան Մովսիսյանը։Լի Թրեյսիի սյունիքյան այցի հիմնական նպատակը վաղը՝սեպտեմբերի 17-ին Մեղրու Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու վերաբացման արարողությանը մասնակցելն է, սակայն այս օրերին նա նաեւ մի շարք հանդիպումներ եւ ճանաչողական այցեր է ունենում.« Միացյալ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Մեղրի համայնքի ավագանու N5 հերթական նիստ 2018թ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2

+374 286 4-34-23

meghri.syuniq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner