Այսօր: Երեքշաբթի, 26 Մայիսի 2020թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 74
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
22.05.20 ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ՜ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ շրջանավարտներ, մանկավարժներ, ծնողներՀամայնքի ավագանու, համայնքի ղեկավարի անունից շնորհավորում ենք ձեզ՝ ձեր կյանքի ամենահիշարժան օրերից մեկի՝ դպրոցական վերջին զանգի օրվա կապակցությամբ:Այս տարի այլ պայմաններում ենք նշում այս տոնը՝ մի կողմ դնելով շքեղություններն ու տոնական հավաքույթները: Բայց վստահ լինելով ձեր քաղաքացիական բարձր գիտակցության վրա, հավատում ենք, որ համավարակը չի ազդի ձեր տրամադրության և կյանքի նոր փուլի մեկնակետը ոտք դնելու վճռականության վրա: Այն ձեզ պետք է դարձնի ավելի զգոն, դիմացկուն և տա մարտահրավերներին դիմակայելու հիմնավոր լավատեսություն:Հարգելի շրջանավարտներ, համայնքի ղեկավարը, ինչպեսև ձեր ծնողներն ու ուսուցիչները, մեծ հույսեր ունեն կապված ձեզանից յուրաքանչյուրի հետ ... Մանրամասն
23.03.20 ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Մեղրի համայնքի ղեկավարի հանձնարարականով կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումների շրջանակում վաղ առավոտից մեկնարկվել և շարունակվում են ախտահանման աշխատանքները։
Առողջ եղեք, շարունակեք հետևել պաշտոնական լրահոսին և ցուցումներին։

15.03.20 Ձեզ ենք ներկայացնում ՀՀ Սյունիքի մարզպետարանի տարածած հաղորդագրությունը
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆՀարգելի՛ քաղաքացիներԵլնելով նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման հետ կապված հանրապետությունում  ստեղծված իրավիճակից եւ մեր մտահոգությունից, հիվանդության կանխարգելման  համար պայքարում անչափ կարեւորելով յուրաքանչյուր անհատի անձնական բարձր գիտակցությունը, լուրջ մոտեցումը, պատասխանատվությունը՝ խնդրում, պահանջում եւ կոչ ենք անում։Մեր բոլոր քաղաքացիներին՝ զերծ մնալ ու խուսափել զանգվածային միջոցառումների (հարսանիք, նշանդրեք, ծնունդ, հուղարկավորություն եւ այլն) ու  մարդկային մեծ կուտակումների, հավաքների մասնակցելուց։Հատկապես ուշադիր լինել ու սահմանափակել երեխաների ու 60 տարեկանն անց եւ խրոնիկ հիվանդություներով անձանց շփումները։Տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության ... Մանրամասն
28.02.20 Ամերիկյան խորհուրդներ կազմակերպությունը 2020 թվականից շարունակելու է իրականացնել պետական կառավարման և հանրային քաղաքականության մշակման գործընթացում ընդգրկված մարմինների աշխատակիցների մասնագիտական կատարելագործմանը և փոխանակմանն ուղղված ծրագիր
Հարգելի գործընկերներԱմերիկյան խորհուրդներ կազմակերպությունը 2020 թվականից շարունակելու է իրականացնել պետական կառավարման և հանրային քաղաքականության մշակման գործընթացում ընդգրկված մարմինների աշխատակիցների մասնագիտական կատարելագործմանը և փոխանակմանն ուղղված ծրագիրը:Այս ծրագիրը հնարավորություն է ընձեռնում պետական կառավարման և հանրային քաղաքականության մշակման գործընթացում ընդգրկված մարմինների աշխատակիցներին մեկնել ԱՄՆ՝ ուսումնասիրելու ամերիկյան օրենսդրական հաստատությունների և կառույցների փորձը:PFP (Professional Fellows Program) Կառավարման և պետական քաղաքականության մշակման գործընթացում ընդգրկված երիտասարդ մասնագետների վերապատրաստման ծրագիրը հովանավորում է ԱՄՆ Պետքարտուղարության կրթական և մշակութային ... Մանրամասն
27.02.20 Եվրոպայի խորհուրդը Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ փոքր դրամաշնորհ կտրամադրի Մեղրի խոշորացված համայնքին
Եվրոպայի խորհուրդը Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ փոքր դրամաշնորհ կտրամադրի Մեղրի խոշորացված համայնքին՝ աջակցելու համայնքի կողմից ներկայացված ծրագրի իրականացմանը։ Ս.թ փետրվարի 17-ին Երևան քաղաքում կազմակերպվել էր դրամաշնորհների պարգևատրման վկայագրերի հանձնման  արարողություն «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության գրասենյակի կողմից և իրականացվում Հայաստան-Եվրոպայի խորհուրդ գործողությունների 2019-2022թթ. ծրագրի համատեքստում։ Մրցույթին  դիմած 45 համայնքներից հաղթող է ճանաչվել 25-ը, որոնց ցանկում  ... Մանրամասն
14.02.20 ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՆՇՎԵՑ ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ
Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 13-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։Այն այսօր նշվեց նաև Մեղրի համայնքում։ Տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ռաֆայելի կողմից Սբ. Աստվածածին եղեղեցում կատարվեց ժամերգություն և օրհնության կարգ նորապսակներին։Մեղրիի մարզամշակութային կենտրոնի կողմից կազմակերպվել էր տոնական միջոցառում՝ երգ, պար, ազգային տոնն այս խորհրդանշող հարդարանք։ Ավանդույթի համաձայն՝ եկեղեցու բակում վառվեց կրակը, ապա դրա շուրջ մեկնարկվեց տոնակատարությունը։Միջոցառմանը ներկա էր Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը։Համայնքապետարանը նորապսակների համար պատրաստել է փոքրիկ անակնկալ, որը կարող եք ստանալ՝ ... Մանրամասն
14.02.20 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ: ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
                                                        ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ    2019 թվականի ընթացքում Մեղրի համայնքի ղեկավարն իր գործառույթներն իրականացրել է համայնքապետարանի աշխատակազմի և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ ՀՈԱԿ) միջոցով՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, քաղաքական որոշումների ընդունմամբ և դրանց կատարման համակարգմամբ։ Մեղրի  համայնքի ղեկավարի կողմից կազմակերպվել և համակարգվել են  հետևյալ աշխատանքներն ըստ ոլորտների՝  Քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների ... Մանրամասն
13.02.20 ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ N 1 ՆԻՍՏԸ ԿԿԱՅԱՆԱ ՓԵՏՐՎԱՐԻ 20-ԻՆ, ԺԱՄԸ` 15:00-ԻՆ
 2020 թվականի փետրվարի 20-ին՝ ժամը 15:00-ին Մեղրիի համայնքապետարանում՝ Զորավար Անդրանիկի 2, վարչական շենքի 4-րդ հարկ, կկայանա Մեղրի համայնքի ավագանու N1 հերթական նիստը: Ծանոթացեք նիստի օրակարգին. 1.Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N101-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:2.Մեղրի համայնքի ավագանու 2019  թվականի դեկտեմբերի 26-ի N112-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու  մասին:3.Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N93 որոշման մեջ փոփոխություն կատարելու  մասին:4.Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N97 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:5.Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մեղրի համայնքի ավագանու N5 հերթական նիստ 2018թ
Մեղրի համայնքի ավագանու N2արտահերթ նիստ 2020.03.06
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2

+374 286 4-34-23

meghri.syuniq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner