Այսօր: Շաբաթ, 20 Հուլիսի 2019թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1082
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
24.06.19 ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԶԳՈՒՇԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՀՊԱՆԵԼ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ պայմանավորված անտառային և հարակից բուսածածկ տարածքներում հրդեհների առաջացման, տարածման վտանգի կանխարգելման, դրանց հետևանքով բնակչությանը, բնությանը հասցվող վնասների ռիսկերի նվազեցման, շրջակա միջավայրի պաշտպանության և անվտանգության նկատառումներից ելնելով՝ Մեղրի համայնքապետարանը հորդորում է ցուցաբերել առավելագույն զգուշավորություն և պահպանել հրդեհային անվտանգության  կանոնները:Արգելվում է.նետել այրվող լուցկի,  չմարված ծխախոտի մնացորդ,կատարել չոր խոտի խոզանի այրում(բացի վերահսկելի այրումից, որոնք իրականացվում են սահմանված կարգով, որոշակի ժամանակահատվածներում՝ տեղական իշխանությունների թույլտվությամբ),շահագործել անսարք սնուցման համակարգով ... Մանրամասն
21.06.19 ԱՆԱԿՆԿԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՐԴԵՀԻՑ ՏՈՒԺԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ.ԱՅՆ ՓՈԽԱՆՑԵՑ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ
Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանն այսօր՝ հունիսի 19֊ին, հանդիպեց Մեղրի քաղաքի Փարամազ փողոցի սեփական տան հրդեհից տուժած, հայոց բանակում պայմանագրային զինծառայող Անուշավան Գևորգյանին։ Բազմազավակ ընտանիքը զրկվել է ողջ ունեցվածքից և այժմ բնակվում է Ալվանք գյուղում։ Նրան օգնելու նպատակով «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ»֊ի Մեղրիի մասնաճյուղում բացվել է հաշվեհամար։Համայնքի ղեկավարը զրույց ունեցավ Անուշավանի հետ։ Հայտնեց պատրաստակամություն ընտանիքին աջակցելու։ Բացի համայնքապետարանի և իր անձնական միջոցներով ֆինանսական աջակցությունից Մխիթար Զաքարյանը նրան փոխանցեց ծնունդով ագարակցի Աննա Հովակիմյանի և գործարար ամուսնու՝ Նարեկ Կարապետյանի կողմից փոխանցված ավելի քան 1 մլն դրամ օգնությունը։ Երիտասարդ ընտանիքը ... Մանրամասն
10.06.19 ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Համապետական շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանի համաձայն՝ համայնքում իրականացվեցին հրապարակների, փողոցների ու բակերի, զբոսայգիների, պատմամշակութային հուշարձանների, կրթական և առողջապահական հաստատությունների, հանրային նշանակության կառույցների, ճանապարհների հարակից տարածքների մաքրում և բարեկարգում: 
Աշխատանքները համակարգում էր Մեղրիի համայնքապետարանը՝ մասնակցությամբ «Մեղրիի կոմունալ տնտեսություն֊բարեկարգում» ՀՈԱԿ֊ի։
Մաքուր բակ, մաքուր համայնք, մաքուր երկիր...

07.06.19 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԵՎ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՐՍԿԵՐԵՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԽՄԲԱԿՆԵՐԸ ԵՐԿՕՐՅԱ ԱՅՑՈՎ ԻՐԱՆՈՒՄ ԷԻՆ
Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի ֆինանսական աջակցությամբ երկօրյա ճանաչողական այցով Իրանում էին համայնքի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պարսկերեն ուսումնասիրող խմբակները:Այցի գլխավոր նպատակը հարևան երկրի մշակույթին, կացութաձևին, ժողովրդի ավանդույթներին մոտիկից ծանոթանալն էր, պատմական բացառիկ կոթողները տեսնելը, երկիրը ներսից ճանաչելը:Ուղևորությունը ներառում էր Արևելյան և Արևմտյան Ատրպատական նահանգները. երթուղին մեկնարկվեց «Ավերակ ջաղաց» կոչվող վայրից, ապա «Խոջա Նազարի» քարավանատուն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության բացառիկ նմուշ 9-րդ դարի վանական համալիր «Սբ. Ստեփանոս» այցով: Օրվա երկրորդ կեսին խումբը եղավ պատմական ժայռափոր Քանդովան ... Մանրամասն
31.05.19 Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումների ժամանակացույց

Սիրելի երեխաներ, իրազեկում ենք ձեզ Հունիսի 1-ին Մեղրի համայնքում ձեզ համար կազմակերպվող ծրագրի ժամանակացույցը:
Ժամը 10:30-ին - Ուրախ միջոցառում Մեղրի քաղաքի մշակույթի կենտրոնի բակում/մանկապարտեզի շենքի դիմաց/:
Ժամը 15:00-ին - Տոնական համերգ՝ Գեղագիտության ազգային կենտրոնի Մեղրիի մասնաճյուղում:
Ժամը 18:00-ին –Անակնկալներով լի ծրագիր՝ Ագարակ քաղաքի մշակույթի կենտրոնի բակում:
Սիրելի փոքրիկներ, ակտիվորեն մասնակցեք միջոցառումներին, վայելեք ձեր տոնը 

30.05.19 ԿԱՅԱՑԱՎ «ԱՐԵՎԻՔ» ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՄԵՐԳԸ
Երեկ՝ մայիսի 29-ին,կայացավ Արևիք արվեստի դպրոցի տարեկան հաշվետու համերգը:2018 թվականին Մեղրի համայնքի ավագանու որոշմամբ հիմնադրվեց «Մեղրի համայնքի «Արևիք» արվեստի դպրոցը», որի առաքելությունն է մշակութային համահավասար կրթություն իրականացնել համայքնի ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական բնակավայրերում: Առաջին հայացքից անհնարին թվացող նպատակի իրագործմանը օգնության հասավ ներհամայնքային երթուղային ցանցը: Անվճար երթևեկելու արտոնությունը ապահովեց աշակերտների հաճախումները գյուղական բնակավայրեր:Այսօր արդեն դպրոցի թվով 47 մանկավարժներ մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ ապահովում են ավելի քան 350 աշակերտների մշակութային կրթությունը: Նոյեմբերին «Մշակութային Սյունիք» ... Մանրամասն
30.05.19 ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության  տոնի առթիվ: 101 տարի առաջ, մոտ 5 դարյա անկախության կորստից հետո իր պատմական տարածքի մի փոքր հատվածում հայ ժողովուրդը հռչակեց իր անկախությունը:  Մայիսի 28-ին հայը դարձավ պետության  քաղաքացի: Մայիսի 28-իսխրանքը  առաջին հերթին կատարվեց  հայ  մարդու գիտակցության և սրտի մեջ: Այն նախապատրաստվելու հասունացել էր դարերի ընթացքում մեր ժողովրդի անհավասար պայքարով ու դառը փորձով և պսակվել 1918 թվականի մայիսյան հաղթանակներով:          ... Մանրամասն
29.05.19 ՄԵՂՐԻՈՒՄ ՆՇՎԵՑ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 101֊ԱՄՅԱԿԻՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՊԱՀԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԸ
Մեղրիի մշակույթի պալատում այսօր՝ մայիսի 28֊ին, կայացավ տոնական միջոցառում՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 101֊ամյակին և ռուս սահմանպահի օրվան։ Միջոցառումը կազմակերպել էր Մեղրիի համայնքապետարանը՝ համատեղությամբ ռուսական սահմանապահ N զորամասի։Տոնական երեկոն իր շնորհավորական խոսքով բացեց համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը. «Տոնական այս օրը մաղթում եմ մեր ժողովրդին ու երկրին խաղաղություն, հաջողություն, անսասան հավատ և նոր ձեռքբերումներ տնտեսության, հասարակական և քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում։ Բոլորին մաղթում եմ ապրել այնպես, որ օրինակ լինենք ապագա սերունդներին և մեզանից հետո թողնենք այնպիսի Հայաստան, որ մեր զավակները հպարտությամբ և արժանապատվության զգացումով կրեն ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Մեղրի համայնքի ավագանու N5 հերթական նիստ 2018թ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2

+374 286 4-34-23

meghri.syuniq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner