Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 37-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Համայնքային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով, 10-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2019 թվականի հուլիսի 31-ի N280-Ա հրամանը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնք ղեկավարի 2016 թվականի հոկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 36-Ա որոշման N27 հավելվածը:
2.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի (ծածկագիր՝ 3.1-13)առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիրը՝ համաձայն հավելված N 32-ի:
3.Աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: