Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 22.1 հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596 որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով, հիմք ընդունելով ՀՏԶՀ-ի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանի հայտը (մուտք՝ 2019 թվականի նոյեմբերի 20-ի N4555-Տ).
որոշում եմ՝
1.Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք)` ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայանի վերակառուցման համար:
2.Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: