|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 հուլիսի 2019 թվականի N 289 |
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՍԵՐՈԺ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ն ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N843-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N108-Ն որոշումը, Սերոժ Հայրապետյանի՝ համայնքի ղեկավարին ներկայացրած 2019թ. հուլիսի 7-ի N2749-Ֆ հայտը`
որոշում եմ՝ Անհատ ձեռնարկատեր Սերոժ Հայրապետյանին (գրանցման համարը՝ 79.00488) ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Զ. Անդրանիկի փողոցի թիվ 28 շենքի հարևանությամբ գտնվող առևտրի սրահում թույլատրել 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի սեպտեմբերի 30-ը զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքով: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|