Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 22.1 հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596 որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հայտը (մուտք՝ 2020 թվականի նոյեմբերի 11-ի N3645-Տ).
որոշում եմ՝
1.ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք)` ՀՀ Սյունիքի մարզի Մ-2,Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման կմ 374+000-կմ 384+300 հատվածի ավտոճանապարհի հիմնանորոգման համար:
2.ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: