Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ հաստատված կարգով, հիմք ընդունելով «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող Դավիթ Միրզոյանի՝ 2024 թվականի մարտի 29-ի համայնքի ղեկավարին ուղղած N1441-Պ դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Կարճևան բնակավայրի տարածքում գտնվող 220 կՎ «Ագարակ-2» ԵԿ-ի վերակառուցման շինարարական աշխատանքների համար տրամադրել թիվ 09 շինարարության թույլտվության երկարաձգումը (շինարարության թույլտվությունը կցվում է):
2.Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3.Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին փոխարինողի վրա: