Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 46-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Իլիչ Վոլիի Վարդանյանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2024 թվականի մայիսի 02-ի թիվ 1922-Ք դիմումը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Արաքսաշեն թաղամաս 10/11 տարածքում գտնվող, Իլիչ Վոլիի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող 09-005-0408-0011 կադաստրային ծածկագրով 0.19200 հա մակերեսով բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամասի բաժանումից առաջացած 0.17928 հա և 0.01272 հա մակերեսներով առանձին գույքային միավորներին տրամադրել՝
1)0.17928 հա մակերեսով բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամասին՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, քաղաք Մեղրի, Արաքսաշեն թաղամաս, 10/11» հասցե /կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09999RPLC5QG/.
2)0.01272 հա մակերեսով բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամասին՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, քաղաք Մեղրի, Արաքսաշեն թաղամաս, 10/12» հասցե /կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 08011KDZLKAP/։
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: