Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ղեկավարի 2019 թվականի դեկտեմբերի 11-ի N500-Ա որոշումը, «ՎԵՐՏԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր 202383QSY2) և քննության առնելով Էմմա Հոկտիկի Ավետիսյանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2024 թվականի ապրիլի 10-ի N1611-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Էմմա Հոկտիկի Ավետիսյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2009 թվականի ապրիլի 30-ին տրված N048190 անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Ադելյան փողոցի 11 բազմաբնակարան շենքի 2 բնակարանին կից ինքնակամ կառուցված 20,3 քմ ընդհանուր մակերեսով կցակառույցը (բաց պատշգամբ) և ինքնակամ բացվածքը, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք` ճանաչել օրինական:
2.Տեղեկացնել Էմմա Հոկտիկի Ավետիսյանին, որ ինքնակամ կառուցված 20,3 քմ ընդհանուր մակերեսով կցակառույցի (բաց պատշգամբ) համար տեղական բյուջեի 900305083306 հաշվեհամարին պետք է վճարել 8660 (ութ հազար վեց հարյուր վաթսուն) ՀՀ դրամ (3000 դրամ x 0,1422 x 20,3 քմ = 8 660 ՀՀ դրամ) և 1 (մեկ) ինքնակամ բացվածքի համար 10 000 ՀՀ դրամ: Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարի 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
3.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Մեղրի համայնքի ղեկավարին՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության, գույքի կառավարման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի վրա:
6․Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին փոխարինողի վրա: