Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ղեկավարի 2023 թվականի հոկտեմբերի 27-ի N808-Ա որոշումը, ԱՁ Նարեկ Մելիքսեթյանի (ՀՎՀՀ 23371066) կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր 2023HGH2AJ) և քննության առնելով Արթուր Արտեմի Ղազարյանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2024 թվականի մարտի 13-ի N1199-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Արթուր Արտեմի Ղազարյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2013 թվականի հոկտեմբերի 07-ին տրված N07102013-09-0003 անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Փարամազի փողոցի 14 բազմաբնակարան շենքի 7 բնակարանին կից ինքնակամ կառուցված 58.95 քմ ընդհանուր մակերեսով կցակառույցը (բնակելի տուն, բաց պատշգամբ) և 4 (չորս) ինքնակամ բացվածքները, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք` ճանաչել օրինական:
2.Տեղեկացնել Արթուր Արտեմի Ղազարյանին, որ ինքնակամ կառուցված 58,95 քմ ընդհանուր մակերեսով կցակառույցի (բնակելի տուն և բաց պատշգամբ) համար տեղական բյուջեի 900305083306 հաշվեհամարին պետք է վճարել 25 148 (քսանհինգ հազար մեկ հարյուր քառասունութ) ՀՀ դրամ (3000 դրամ x 0,1422 x 58,95 քմ = 25 148 ՀՀ դրամ) և 4 (չորս) ինքնակամ բացվածքի համար՝ 40 000 (քառասուն հազար) ՀՀ դրամ (4 x 10 000 դրամ = 40 000 ՀՀ դրամ): Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարի 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
3.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Մեղրի համայնքի ղեկավարին՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության, գույքի կառավարման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի վրա:
6․Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին փոխարինողի վրա: