Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ մասի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշմամբ և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
1.Հավանություն տալ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Վարդանիձոր բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում առաջարկվող փոփոխությանը, ըստ որի նախատեսվում է ընդերքն օգտակար հանածոների արդյունահանման համար, համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողերից 13,74798 հա փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ «ընդերքօգտագործման հողեր» գործառնական նշանակության, այդ թվում.
1) գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերից 11.92566 հա.
2) բնակավայրերի այլ հողերից 1,82232 հա:
2.Համայնքի ղեկավարին` կազմել և օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովիհամաձայնեցմանն ներկայացնել համապատասխան հողաշինարարական գործ: