Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով, հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 4-րդ մասով, հիմք ընդունելով Մարգարիտ Պետրոսյանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2020թ. մայիսի 13-ի N 1326-Ք դիմումը
որոշում եմ՝
1.Լուծել 2019 թվականի հունիսի 27-ին Մարգարիտ Պետրոսյանի հետ կնքված անշարժ գույքի` հողամասի վարձակալության պայմանագիրը /վկայական 02072019-09-0018/:
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: