ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2, Հեռ. +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունիսի 2019 թվականի N 223
ԱՐԱՄԱԻՍ ՂԱԶԱՐԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596 որոշմամբ հաստատված կարգի 100-րդ կետով, հիմք ընդունելով Արամաիս Գրիգորյանի հայտը (մուտք՝ 2019 թվականի հունիսի 5-ի N 2217-Ք).
որոշում եմ՝
1.Տալ Արամաիս Ղազարի Գրիգորյանին՝ Մեղրի համայնք Մեղրի քաղաք Ադելյան փողոց 2-րդ փակուղի թիվ 2/4 հասցեում գտնվող բնակելի տան երկրորդ հարկի կառուցման համար շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է ):
2.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Մեղրի համայնքի ղեկավարին ներկայացնել N2-5 ձևի տեղեկանք:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ Մ. ԶԱՔԱՐՅԱՆ
2019թ. հունիսի 12
ք․ Մեղրի