Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2, Հեռ. +374 286 4-34-23, +374 286 4-35-00, meghri.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունիսի 2019թվականի N 231

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՍՎԵՏԼԱՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ն ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N843-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N108-Ն որոշումը, Սվետլանա Առաքելյանի` համայնքի ղեկավարին ներկայացրած 2019թ. հունիսի 14-ի N2373-Ֆ հայտը`

                                                                             որոշում եմ՝

Անհատ ձեռնարկատեր Սվետլանա Առաքելյանին (գրանցման համարը՝ 79.1069449) ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 6/8 հասցեում գտնվող հանրային սննդի օբյեկտում թույլատրել 2019 թվականի մայիսի 1-ից մինչև 2019 թվականի հունիսի 30-ը զբաղվելու հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                         ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Մեղրի