Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2, Հեռ. +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունիսի 2019 թվականի N 228

ԱՆԱՀԻՏ ԱԼԵՔՍԱՆԻ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 46-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով  Անահիտ Սահակյանի`  համայնքի ղեկավարին ուղղած 2019 թվականի հունիսի  13-ի թիվ  2350-Ք դիմումը.

                                                                որոշում եմ՝

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Զ. Անդրանիկի  փողոցի 3-րդ փակուղի թիվ 9   հասցեում   գտնվող, Անահիտ Սահակյանի սեփականությունը հանդիսացող  458ք.մ  մակերեսով անշարժ գույքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման  վկայական  N28092017-09-0022,  տրված 28.07.2017թ.)   բաժանել  երկու՝  273,7ք.մ  և 184,3ք.մ  մակերեսներով առանձին գույքային միավորների և տրամադրել՝

1)273,7  ք.մ մակերեսով առանձնացվող անշարժ գույքին՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, քաղաք Մեղրի, Զ.Անդրանիկի փողոց 3-րդ փակուղի  թիվ 9/1» հասցե. 

2)184,3 քմ մակերեսով առանձնացվող անշարժ գույքին՝ «Սյունիքի մարզ, Մեղրի  համայնք,  քաղաք Մեղրի, Զ.Անդրանիկի փողոց  3-րդ փակուղի թիվ 9/2» հասցե:  

2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

3.Սույն որոշումն  ուժի մեջ է մտնում Անահիտ Սահակյանին  որոշման  ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                             Մ. ԶԱՔԱՐՅԱՆ

 

2019թ. հունիսի  14
        
ք․ Մեղրի