Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2, Հեռ. +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունիսի 2019 թվականի N 226

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-81-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի փետրվարիի 19-ի թիվ 11 որոշումը և 2019 թվականի հունիսի 11-ին կայացած մրցույթի թիվ 2/1 արձանագրությունը.

                                                                           որոշում եմ՝

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսքերից 5.0 հա հողամասը (կադաստրային ծածկագիր` 09-005-0702-0114, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N23112018-09-0028) վարձակալության իրավունքով, 25 տարի ժամկետով, տարեկան 110000 (մեկ հարյուր տաս հազար) ՀՀ դրամ վարձավճարով տրամադրել Մեղրի համայնքի բնակիչ Մարգարիտ Պետրոսյանին՝ գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով:

2.Ընդունել ի գիտություն, որ հողամասի վարձակալության իրավունքի մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:

3. Սահմանել, որ.

1)վարձակալության իրավունք ձեռք բերող անձը պարտավոր է վարձավճարը վճարել հավասար չափերով ըստ տարվա օրացույցային եռամսյակների, ոչ ուշ քան հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը՝ Մեղրիի համայնքապետարանի 900305081052 հաշվարկային հաշվին.

2) վարձակալը վարձավճարների ամբողջությամբ կամ մասնակի ուշացման յուրաքանչյուր օրվա համար վճարում է տուգանք՝ վարձատուին չվճարված գումարի 0,05 տոկոսի չափով.

3)վարձակալության իրավունքի մասին պայմանագրի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում է վարձակալության իրավունք ձեռք բերող անձի միջոցների հաշվին:

4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետ Մ. Ղազարյանը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                             Մ. ԶԱՔԱՐՅԱՆ

 

2019թ. հունիսի  12
        
ք․ Մեղրի