Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանն այսօր` սեպտեմբերի 17-ին, ներկա է գտնվել հարևան Իրանի Իսլամական Հանրապետության Նորդուզի մաքսակետում կազմակերպված նռան ու թզի հինգերորդ փառատոնին: Մ. Զաքարյանը բերքի ցուցադրությանն ու փառատոնին մասնակցել է «Արաս» ազատ առեւտրի գոտու գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Մոհսեն Արաբ Բաղիի հրավերով: Միջոցառումը մեկնարկվել է ժամը 10:00-ին և տևել երեք ժամ: Անվանական տաղավարներով ներկայացվել են մրգեր, գյուղմթերք և անուշեղեն. ցուցադրումն ուղեկցվել է երգ ու երաժշտությամբ, իսկ ավարտին հանձնվել են պատվոգրեր` գյուղատնտեսության մեջ հաջողություն հասած այգեգործներին: |