Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
13/02/2020
Մեղրի համայնքում նշվել է Տյառնընդառաջը

Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 13-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։  Այն այսօր նշվել է նաև Մեղրի համայնքում։ Այս մասին տեղեկանում ենք համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից: 

Տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ռաֆայելի կողմից Սբ. Աստվածածին եղեղեցում կատարվել է  ժամերգություն և օրհնության կարգ նորապսակներին։

 

Մեղրիի մարզամշակութային կենտրոնի կողմից կազմակերպվել է  տոնական միջոցառում՝ երգ, պար, ազգային տոնն այս խորհրդանշող հարդարանք։ Ավանդույթի համաձայն՝ եկեղեցու բակում վառվեց կրակը, ապա դրա շուրջ մեկնարկվեց տոնակատարությունը։

Միջոցառմանը ներկա էր Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը։
Համայնքապետարանը նորապսակների համար պատրաստել է փոքրիկ անակնկալ, որը կարող եք ստանալ՝ մոտենալով համայնքապետարանի վարչական շենք (ք. Մեղրի) և Ագարակ քաղաքի վարչական ղեկավարի նստավայր։

panorama.am
https://www.panorama.am/am/news/2020/02/13/%D5%84%D5%A5%D5%B2%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B5%D5%B6%D6%84/2239081?fbclid=IwAR2Vr7zIK-WGjV9gyMR3HraIvb2fhFL51jzKpZn4Vs8M44Kuxg-vyF3VnVQ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner