Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N843-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N108-Ն որոշումը, Սերգեյ Բունիաթյանի՝ համայնքի ղեկավարին ներկայացրած 2019թ. նոյեմբերի 18-ի N4499-Ֆ հայտը.
Անհատ ձեռնարկատեր Սերգեյ Բունիաթյանին (գրանցման համարը՝ 282.59965) ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի N2393 զորամասի հարևանությամբ գտնվող առևտրի օբյեկտում թույլատրել 2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքով: