Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի պահանջներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 29-ի N85-Ն որոշումը, Արսեն Մկրտչյանի՝ համայնքի ղեկավարին ներկայացրած 2021թ. հունվարի 21-ի N194-Ֆ հայտը.
<<ՅՈՒԱՅԴԻ>> ՍՊ ընկերությանը (գրանցման համարը՝ 79.110.51651) ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Ադելյան 3 հասցեում գտնվող հանրային սննդի օբյեկտում թույլատրել 2021 թվականի փետրվարի 1-ից մինչև 2021 թվականի մարտի 31-ը զբաղվելու հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ: