Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 95
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



07 ապրիլի 2021 թ.

ՆՎԵՐ ՍՏՅՈՊԱՅԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԵՎ ՋՈՒԼԵՏԱ ԹՈՄԻԿԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 11-ի թիվ 498, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Նվեր Ստյոպայի Խաչատրյանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2021 թվականի ապրիլի 05-ի N1104-Ք դիմումը.

որոշում եմ՝

1.Մեղրի համայնքի Մեղրի քաղաքում գտնվող, Նվեր Ստյոպայի Խաչատրյանին և Ջուլետա Թոմիկի Խաչատրյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0,1729 հա գյուղատնտեսական հողերի կատեգորիա՝ <<հնդավոր>> հողատեսքում (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0732-0046, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 16022015-09-0004) ինքնակամ կառուցված 29,9 քմ այգետնակը որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական:

2.Տեղեկացնել Նվեր Ստյոպայի Խաչատրյանին, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Մեղրի համայնքի բյուջեի 900305083306 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N912-Ն որոշմամբ սահմանված վճարները՝

29,9 քմ այգետնակի համար 42518 (քառասուներկու հազար հինգ հարյուր տասնինը) ՀՀ դրամ (29,9 x 10 000 դրամ x 0. 1422 = 42518 ՀՀ դրամ)։

3.Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:

4.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Մեղրի համայնքի ղեկավարին՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:

6.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետի վրա:

7.Որոշման կատարման հսկողությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԳԱՅԱՆԵ ԹՈՒՄԱՆՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝a7f5bb94-8831-4020-8b4c-c22bcaefb820



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner