Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 111
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 61-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԱՐԱՏ ԹՈՒՄԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշման դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին

                                                                    որոշում է՝

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող, գյուղ Կարճևան Մայրուղի փողոց 10 թիվ 8 հասցեում գտնվող 0,06 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 09-051-0434-0019, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N22122020-09-0006 վկայական), գյուղ Կարճևան Մայրուղի փողոց 2 թիվ 1 հասցեում գտնվող 0,075 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 09-051-0434-0018, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N22122020-09-0007վկայական), գյուղ Կարճևան Մայրուղի փողոց 3 թիվ 7 հասցեում գտնվող 0,055 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 09-051-0434-0017, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N22122020-09-0008 վկայական), գյուղ Կարճևան Մայրուղի փողոց 5 թիվ 6 հասցեում գտնվող 0,045 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 09-051-0434-0020, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N2212020-09-0012 վկայական) արդյունաբերության, ընդերքօտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասերը 7728000 (յոթ միլիոն յոթ հարյուր քսանութ հազար) ՀՀ դրամով (համաձայն <<ԻՆԷՔՍ>> ՍՊԸ-ի կողմից տրված անշարժ գույքի գնահատման թիվ 05/25205 հաշվետվության) և Կարճևան գյուղում գտնվող 2,255777հա (կադաստրային ծածկագիր՝ 09-051-0434-0021, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N02032021-09-0028 վկայական) գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասը 157905 (մեկ հարյուր հիսունյոթ հազար ինը հարյուր հինգ) ՀՀ դրամով ուղղակի վաճառքով, օրենքով սահմանված կարգով օտարել Հայաստանի Հանրապետությանը՝ պետական կարիքների համար։

2.Համայնքի ղեկավարին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԱՐԱՏ ԹՈՒՄԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՅԿՈՒՇ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner