Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշման դրույթներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2020 թվականի հուլիսի 30-ի թիվ 51 որոշումը.
որոշում եմ`
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Տաշտուն բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից` 0,32297 հեկտար մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 09-100-0102-0026) արոտավայրը փոքր հիդրոէլեկտրոկայանի խողովակաշարի անցկացման նպատակով, հողամասից սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտի իրավունքով), 20 տարի ժամկետով տրամադրել «Ուայթ Հելիքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` սահմանելով 100 000 (հարյուր հազար) ՀՀ դրամ տարեկան վարձավճարի չափ:
2. Օրենքով սահմանված կարգով ապահովել տարեկան վճարման ենթակա գումարի մուծումը (փոխանցումը) Մեղրիի համայնքապետարանի 900305081052 հաշվարկային հաշվին:
3. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետ Մ. Ղազարյանը: