Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N843-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 29-ի N85-Ն որոշումը և Գայանե Միրզոյանի` համայնքի ղեկավարին ներկայացրած 2021թ. մարտի 30-ի N1019-Տ հայտը.
Անհատ ձեռնարկատեր Գայանե Միրզոյանին (գրանցման համարը՝ 79.842259) Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի 21 շենքի թիվ 41/2 հասցեում գտնվող առևտրի օբյեկտում թույլատրել 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածի համար զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքով: