Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 148
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



22 սեպտեմբերի 2020 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԿՑԱԿԱՌՈՒՅՑԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ղեկավարի 2020 թվականի սեպտեմբերի 22 թիվ 296 որոշումը, <<Վերտեքս>> ՍՊԸ-ի կողմից կատարված չափագրության արդյունքներով կազմված շինության հատակագիծը և Վլադիկ Մինասյանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2020 թվականի սեպտեմբերի 17-ի N3147-Ք դիմումը.

որոշում եմ՝

1.Վլադիկ Շահենի Մինասյանին սեփականության իրավունքվ պատկանող /հիմք՝ 2002 թվականի ապրիլի 30-ի N 964208 վկայական/ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Փարամազի փողոցի թիվ 15 բազմաբնակարան շենքի թիվ 6 բնակարանին կից ինքնակամ կառուցված 14,6 քմ մակերեսով կցակառույցը, 80,1 քմ ներքին մակերեսով ձևափոխումները և ինքնակամ բացված 1 հատ դուռը, որորց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական:

2.Տեղեկացնել Վլադիկ Մինասյանին, որ պարտավոր է ինքնակամ իրականացված 14,6 քառակուսի մետր արտաքին մակերեսով կցակառույցի համար տեղական բյուջեի 900305083306 հաշվեհամարին վճարել 3000 դրամx 0,086 x 14,6 քմ = 3767 ՀՀ դրամ /երեք հազար յոթ հարյուր վաթսունյոթ/ ՀՀ դրամ, ինքնակամ ձևափոխված 1 հատ դռան համար 1x10.000 ՀՀ դրամ =10.000/տաս հազար/ ՀՀ դրամ: Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարի 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

3.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Մեղրի համայնքի ղեկավարին՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:

5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության, գույքի կառավարման բաժնի պետի վրա:

6.Որոշման կատարման հսկողությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԳԱՅԱՆԵ ԹՈՒՄԱՆՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝652e723c-c7ae-4888-9001-a4512fb0b449



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner