Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 6-րդ կետերով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 22.1-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ հաստատված կարգով, հիմք ընդունելով Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին փոխարինող Ա.Սարգսյանի՝ համայնքի ղեկավարի առաջին տեղակալին ուղղած 2024 թվականի ապրիլի 15-ի N 1703-Ա դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմին տալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք)` Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Լիճք գյուղ, 1-ին փողոց 2 հասցեում Մեղրի համայնքի Լիճք բնակավայրի մշակույթի պալատի տանիքի վերանորոգման աշխատանքների համար:
2.Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
4.Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին փոխարինողի վրա: