Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



10 դեկտեմբերի 2019 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԿԱՌՈՒՅՑԸ ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔ)ՕՆԻԿ ԳԱԳԻԿԻ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու  2019 թվականի 05 դեկտեմբերի  N 84 որոշումը և Օնիկ Գագիկի Անդրեասյանին գնման նախապատվության առաջարկությունը ընդունելու մասին համաձայնագիրը.

  որոշում եմ՝

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող,Ագարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի 1-ին փակուղի  թիվ 12/4/1 հասցեում գտնվող, օրինական ճանաչված 20,6 քառ.մ մակերեսով շինությունը (առևտրի սրահը), (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 08.11.2019թ. 08112019-09-0054 վկայական) և նրա համար սահմանված կարգով առանձնացված 0.00206 հա մակերեսով բնակավայրերի  հողերի կատեգորիա` «հասարակական  կառուցապատման հողեր» գործառնական նշանակության հողամասը (ծածկագիր` 09-002-0036-0058) գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք), օրենքով սահմանված կարգով ՝ 127 926  (900305081482 հաշվեհամարին ավտոտնակի  համար 90 000 դրամ x 0,069 x 20,6 քմ =127 926 /հարյուր քսանյոթ հազար ինը հարյուր քսանվեց/),7045 (900305081367 հաշվեհամարին պահպանման և սպասարկման համար ամրակայած հողատարածքի համար 342դրամ x 20,6 քմ=7045   /յոթ հազար քառասունհինգ/ ) ՀՀ դրամով օտարել կառույցն իրականացրած ֆիզիկական անձ՝ Օնիկ Գագիկի Անդրեասյանին:

2.Վերը նշված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` (վճարման անդորագրերի հիման վրա) 12 500 (տասներկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ պետական գրանցման , 500 (հինգ հարյուր) ՀՀ դրամ պետական տուրքի ,5000 (հինգ հազար) ՀՀ դրամ միասնական տեղեկանքի համար և 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ հասցե տրամադրելու համար՝  900305081433 հաշվեհամարին:

3. Ընդունել ի գիտություն, որ անշարժ գույքի առքուվաճառքի մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումում։

4.Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության, գույքի կառավարման բաժնի պետին՝ Մհեր Ղազարյանին ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝0b905a2d-92d0-4794-8214-8f052a97a746



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner