Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 46-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ.
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լիճք գյուղի 2-րդ փողոցի թիվ 14 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N1169931 , տրված 27.02.2009թ.) բաժանել երկու՝ 197.4 ք.մ և 91.3 ք.մ մակերեսներով առանձին գույքային միավորների և տրամադրել՝
1) 197.4 ք.մ մակերեսով առանձնացվող անշարժ գույքին՝ «Սյունիքի մարզ Մեղրի համայնք գ.Լիճք 2-րդ փողոց թիվ 14/1» հասցե.
2) 91.3 ք.մ մակերեսով առանձնացվող անշարժ գույքին՝ «Սյունիքի մարզ Մեղրի համայնք գ.Լիճք 2-րդ փողոց թիվ 14/2» հասցե:
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի համապատասխան ստորաբաժանումում: