Այսօր: Շաբաթ, 18 Մայիսի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 131
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 71-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՏՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ հետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի  առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին

                                                                                   որոշում է՝

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող՝ Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Զորավար Անդրանիկի փողոց 1-ին փակուղի 14 շենք, բնակարան թիվ 3 հասցեում գտնվող գույքը՝ 25,7 (քսանհինգ ամբողջ յոթ տասնորդական) քառակուսի մետր մակերեսով բնակարանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N30082021-09-0031) անհատույց օտարել (նվիրել ) Համազասպ Սվերդիկի Մարտիրոսյանին և Իրինա Միքայելի Մարտիրոսյանին՝ որպես նրանց ընդհանուր համատեղ սեփականություն։

2.Ավագանու որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում քաղաքացիներ Համազասպ Սվերդիկի Մարտիրոսյանի և Իրինա Միքայելի Մարտիրոսյանի հետ կնքել գույքի նվիրատվության պայմանագիր՝ սահմանելով, որ գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու է նվիրառուի միջոցների հաշվին։

3.Համայնքի ղեկավարի պաշտոնակատարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը։

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՐՏՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԼՈՒՍԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(16.35 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner