Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N843-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N108-Ն որոշումը, <<ԲՈՐԴ ՇՈՓ>> ՍՊ ընկերության՝ համայնքի ղեկավարին ներկայացրած 2019թ. հուլիսի 4-ի N2645-Ֆ հայտը.
որոշում եմ՝
<<ԲՈՐԴ ՇՈՓ>> ՍՊ ընկերությանը (գրանցման համարը՝ 79.110.1056824) ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Սահմանամերձ փողոցի թիվ 11/1 հասցեում գտնվող առևտրի օբյեկտում թույլատրել 2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2019 թվականի սեպտեմբերի 30-ը զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքով: