Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի պահանջներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 15-ի N04-Ն որոշումը և Բարթուղ Պողոսյանի` համայնքի ղեկավարին ներկայացրած 2024 թվականի մարտի 27-ի N1411-Տ հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Անհատ ձեռնարկատեր Բարթուղ Պողոսյանին (գրանցման համարը՝ 79.1004660) Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 132 հասցեում գտնվող առևտրի սրահում թույլատրել 2024 թվականի հունվարի 01-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը զբաղվելու տեխնիկական հեղուկների վաճառքով: