Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 112
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



21 օգոստոսի 2019 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԵՂՐԻ ՔԱՂԱՔԻ ՄՐԳԱՆՈՒՇ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 10 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՕՐԻՆԱԿԱՆ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԿԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Իսկուհի Լևոնի Փեցյանի (ծնված՝ 14.09.1946թ.) դիմումը : Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Մրգանուշ փողոցի թիվ 10 հասցեում գտնվող բնակելի տանը ամրակայված հողամասի ընդհանուր մակերեսը կազմում է 0,0436 հա, որից 0,0406 հա մակերեսով հողամասը Իսկուհի Լևոնի Փեցյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է: Օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0.003 հա հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել Իսկուհի Լևոնի Փեցյանին՝ որպես անհատույց սեփականություն:

   Հաշվի առնելով, որ բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված պահանջներին, չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 2008 թվականի հունիսի 10-ի «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՕ- 117-Ն օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով.

                                                                                             որոշում եմ՝

1.Վերականգնել Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Մրգանուշ փողոցի թիվ 10 հասցեում գտնվող, Իսկուհի Լևոնի Փեցյանի  սեփականությունը հանդիսացող բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0,0406 հա օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0.003 հա հողամասի հողհատկացման հիմքերը, ճանաչելով նրա սեփականության իրավունքը հողամասի նկատմամբ:

2. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արտո Արզումանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝636188d1-3a0d-479a-a546-6e98523c23c3



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner