Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 54
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



23 օգոստոսի 2019 թ.

ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Հովսեփ Սարգսի Մարգարյանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2019 թվականի օգոստոսի 21 N 3331 դիմումը՝

որոշում եմ՝

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող,Հովսեփ Սարգսի Մարգարյանին ժառանգության  իրավունքով պատկանող ( ժառանգության վկայականը տրված՝ 21.08.2019թ., սեղանամատյանում գրանցված 972-ով)   հողամասերին տրամադրել՝

1)09-039-0022-0011 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նշանակության 0,02 հա մակերեսով  հողամասին՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք,գ.Լիճք,1-ին փողոց,3-րդ փակուղի թիվ 2/11» հասցե.

2)09-039-0009-0009 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նշանակության 0,083 հա մակերեսով  հողամասին՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք,գ.Լիճք,1-ին փողոց,թիվ 40/9» հասցե.

3)09-039-0013-0024 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նշանակության 0,045 հա մակերեսով  հողամասին՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք,գ.Լիճք,3-րդ փողոց ,թիվ 74/4» հասցե:

2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հովսեփ Սարգսի Մարգարյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝d1c111f7-0b19-4280-98fc-cc5413518829



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner