Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



14 փետրվարի 2020 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔԸ ԱՃՈՒՐԴՈՒՄ ՀԱՂԹԱԾ ՄԱՍՆԱԿՑԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական  ինքնակառավարման  մասին»  Հայաստանի  Հանրապետության  օրենքի  35-րդ  հոդվածի  1-ին մասի 16-րդ կետով,  հիմք  ընդունելով Մեղրի  համայնքի ավագանու 2019 թվականի   դեկտեմբերի  05-ի  թիվ  88 որոշումը  և  2020թ-ի  փետրվարի  12-ին  կայացած  աճուրդի  թիվ  1/1  արձանագրությունը.

1. Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող, գյուղ Լիճք 2-րդ փողոց 14/2 հասցեում գտնվող 58.7 քմ շինությունը (ծածկագիր՝ 09-039-0025-0001-001-001) 724500 (յոթ հարյուր քսանչորս հազար հինգ հարյուր) ՀՀ դրամով տրամադրել աճուրդում հաղթած մասնակից Ավետիք Հովհաննիսյանին՝ հասարակական գործունեություն իրականացնելու նպատակով:

2.Օրենքով սահմանված կարգով ապահովել վճարման ենթակա գումարի մուծումը /փոխանցումը/ Մեղրիի համայնքապետարանի 900305081482 հաշվարկային հաշվին:

3.Լիազորել Մեղրիի համայնքպետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Արտավազդ Արզումանյանին ` աճուրդով գնված գույքի վճարման ենթակա գումարի /սահմանված ժամկետում ու կարգով/ վճարումը կատարելուց հետո, աճուրդում հաղթողի հետ կնքել գույքի օտարման պայմանագիր:

4.Ընդունել ի գիտություն, որ անշարժ գույքի օտարման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը պետական գրանցման` ՀՀ կադաստրի համապատասխան ստորաբաժանումում:

5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետ Մ. Ղազարյանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ՀԱՅԿՈՒՇ ՀՈՎՍԵՓՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
(504.72 Կբ)
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner