Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 13
 
Համար 13Ամսաթիվ 15/12/2023 18:00
Վարող ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ՄՈՒՇԵՂ ՆԵՐՍԻՍՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Այցը դեպի Սյունիքի մարզ ուներ ճանաչողական բնույթ մասնագետների համար, նաև հետագայում հանդիսանալու է նոր գործնական ծրագրերի հիմք։
Բովանդակություն *
Սույն թվականի դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ հանդիպում Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի և Իրանի «Արաս» տնտեսական գոտու կազմակերպության՝ Մշակույթի և զբոսաշրջության փոխնախագահ Մոհսեն Մոհամմադ Զադեի և աշխատակազմի միջև։ Նրանց ուղեկցում էր Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսարանի աշխատակիցը։
Այցը դեպի Սյունիքի մարզ ուներ ճանաչողական բնույթ մասնագետների համար, նաև հետագայում հանդիսանալու է նոր գործնական ծրագրերի հիմք։
Պարոն փոխնախագահը նշեց, որ գլխավոր նպատակներից է հնարավորինս հեշտացնել ՀՀ քաղաքացիների մուտքը ԻԻՀ։ Կստեղծվեն հարմարավետ հյուրանոցային կեցության և երթևեկության միջոցներ զբոսաշրջիկների համար։
Ի հավելումն այս ամենի՝ առաջարկ եղավ տեղադրել ցուցանակներ Մեղրիից Իրան տանող ճանապարհի երկայնքով, որում պատկերված կլինեն Ջուլֆա քաղաքի պատմական հուշարձանները (գրանցված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում) ։ Դա կնպաստի բնակչության և զբոսաշրջիկների տեղեկացվածության բարձրացմանը, նաև առևտրից զատ՝ նրանք կարող են այցելել և մոտիկից ծանոթանալ հայկական հուշարձաններին մյուս կողմում։
Ըստ իրանական կողմի պլանավորվում է հաջորդ տարի հոկտեմբեր ամսին կազմակերպել 4-օրյա «Նռան» փառատոն երկու կողմերում՝ և՛ Մեղրիում, և՛ Ջուլֆայում։Պարոն Զաքարյանը մեջբերեց, որ Մեղրին նախկինում ունեցել է նման փառատոն։
Ամփոփելով հանդիպումը պարոն փոխնախագահը տեղեկացրեց, որ նախատեսում են հատուկ ծառայություններ դեկտեմբեր ամսվա և Ամանորի համար։
ՀՀ քաղաքացիներն անվճար կերպով Մեղրի-Նորդուզ անցակետից կտեղափոխվեն Ջուլֆա, որը մոտավորապես 1 ժամ հեռավորություն ունի անցակետից։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner