Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով, հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 4-րդ մասով, հիմք ընդունելով Ստեփան Երվանդի Սիմոնյանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2020թ. սեպտեմբերի 11-ի N 3102-Ք դիմումը.
որոշում եմ՝
1.Լուծել 2020 թվականի հունվարի 20-ին Ստեփան Երվանդի Սիմոնյանի հետ կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման առուվաճառքի պայմանագիրը /վկայական 20012020-09-0037/:
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: