Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 123-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27–Ի N5 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում սոցիալական աջակցության ծառայությունների տրամադրման չափորոշիչները սահմանելու և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 18-ի N30-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին,

2)Մեղրի համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N141-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

3)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2024 թվականի համար օրենքով չսահմանված տեղական վճարների տեսակները և դրույքաչափերը սահմանելու մասին,

4)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին,

5)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Մեղրի համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N134-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին,

6)«Մեղրի համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության և մասնաճյուղերի աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Մեղրի համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N139-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին,

7)«Ագարակի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության և մասնաճյուղերի աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Մեղրի համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N138-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին,

8)«Մեղրի համայնքի «ԱՐԵՎԻՔ» արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Մեղրի համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N137-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին,

9)«Մեղրիի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Մեղրի համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N136-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին,

10)«Մեղրիի կոմունալ տնտեսություն, բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Մեղրի համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N135-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին,

11)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից 2024 թվականին մատուցվող ծառայությունների վճարների դիմաց արտոնություններ սահմանելու մասին,

12)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի արցախյան 1-ին և 2-րդ պատերազմներում զոհված և անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աղբահանության ծառայության դիմաց գանձվող տեղական վճարի պարտավորությունների զիջման արտոնություն տրամադրելու մասին,

13)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասի վարձավճարի տույժը զիջելու մասին,

14)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին,

15)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին,

16)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 14-ի N120-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին,

17)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) Հայկ Ռուբիկի Համբարձումյանին օտարելու մասին

18)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) Անդրեյ Վլադիկի Ստեփանյանին օտարելու մասին

19)Դավիթ Ղևոնդի Մաթևոսյանին հետմահու «Մեղրի համայնքի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին,

20)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՆՈՒՇԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner