Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Դավիթ Ժորեսի Զաքարյանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2020թ. մայիսի 25-ի N 1458-Ք դիմումը.
որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքում գտնվող, Դավիթ Ժորեսի Զաքարյանին վարձակալության իրավունքով պատկանող 240 քմ մակերեսով (անշարժ գույքի վարձակալության իրավունքի վկայական՝ թիվ 0021022) բնակավայրերի նշանակության հողամասին տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Մեղրի քաղաք, Գործարարների փողոց թիվ 23/1» հասցե:
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: