Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596 որոշմամբ հաստատված կարգի 100-րդ կետով, հիմք ընդունելով <<Յուքոմ>> ՍՊԸ- ի՝ դեմս տնօրեն Հայկ Եսայանի հայտը (մուտք՝ 2020 թվականի մարտ 09-ի N 840-Տ).
որոշում եմ՝
1.Տալ <<Յուքոմ>> ՍՊԸ-ին՝ Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Այգեստանի 7 հասցեում տվյալների կենտրոնի շենքի կառուցման աշխատանքների երկարաձգման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է):
2.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Մեղրի համայնքի ղեկավարին ներկայացնել N2-5 ձևի տեղեկանք: